Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 20

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`

ա) հաշվի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.

բ) ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ԱԱՀ վճարողի հաշվառման համարը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում.

գ) ապրանքներ կամ ծառայություններ ստացող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը.

դ) ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը և ծավալը.

ե) ապրանքների գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինը և հատուցման ընդհանուր գումարը` առանց ԱԱՀ-ի.

զ) հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով).

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված այլ տեղեկություններ:

Որպես հարկային հաշիվ կարող են ծառայել նաև առևտրի և սպասարկումների ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից տրված ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման չեկերը (կտրոնները), եթե դրանք պարունակում են սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված տվյալները, ինչպես նաև ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքն ու դրանում ներառված ԱԱՀ-ի գումարը: Առանձին տվյալների բացակայության դեպքում դրանք պետք է արտացոլվեն չեկին կցվող սահմանված կարգով լրացված հարկային հաշվում:

ԱԱՀ վճարող չհանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար մանրածախ հարկային հաշիվ (չեկ) դուրս է գրվում կապված Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս` դրանց համար վճարված ԱԱՀ-ի գումարները նրանց վերադարձնելու հետ:

Մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտում ապրանքների գնման կամ ծառայությունների ձեռքբերման դեպքում գնորդների (հաճախորդների) պահանջով ԱԱՀ վճարող հանդիսացող անձինք պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ` սույն հոդվածում նշված տվյալներով:

Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկություններ` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Ընդ որում, այդ տեղեկություններում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։