ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում գիտության բնագավառում ռազմավարական հիմնախնդիրների քննարկման և առաջարկությունների մշակման նպատակով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետի համաձայն, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ
Գագիկ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Ռուբեն Ջրբաշյան - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
երկրաբանության ինստիտուտի տնօրեն
Գևորգ Ջահուկյան - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
լեզվի ինստիտուտի տնօրեն
Վիկտոր Ֆանարջյան - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն
Անրի Ներսիսյան - ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ
Լևոն Թավադյան - քիմիական գիտությունների դոկտոր,
Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի քիմիական
ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն
Էմիլ Գևորգյան - կենսաբանական գիտությունների դոկտոր,
Երևանի պետական համալսարանի
բիոֆիզիկայի ամբիոնի վարիչ
Արա Սեդրակյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի
առաջատար գիտաշխատող
Արտաշես Պետրոսյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,
Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի Բյուրականի
աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն
Գևորգ Պողոսյան - փիլիսոփայական գիտությունների թեկնածու,
Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի փիլիսոփայության
և իրավունքի ինստիտուտի տնօրեն
(կազմը խմբ. 03.06.98 ՆՀ-56)
2. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդին` մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդի կանոնադրությունը:
(2-րդ կետը փոփ. 03.06.98 ՆՀ-56)
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
4 դեկտեմբերի 1997 թ.
ՆՀ-852