Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1454-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկում`

«8525 10 500, 8525 10 800, 8525 20

910, 8525 20 990

Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային

կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատե-

սային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ»

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8525 10 500, 8525 10 800, 8525 20

910, 8525 20 990

Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային

կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատե-

սային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ

(բացառությամբ բջջային հեռախոսների`

ներառյալ ավտոմեքենաներում տեղադրվողները)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հոկտեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։