Անցնել բովանդակությանը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 3

գործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ օրացուցային տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե դրան նախորդող օրացուցային տարում այդ անձանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (ներառյալ` 6 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շրջանառության գումարը) գերազանցել է 30 միլիոն դրամը:

Անկախ նշված չափից, ԱԱՀ վճարող համարվում են այն անձինք, որոնք`

- գերազանցել են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը,

- «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել պարզեցված հարկ վճարողներ,

- միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով):

Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնող և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզեցված հարկ վճարող համարվող անձանց վրա:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված հասույթի մեծությունից, այն անձը, որը հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնի հայտարարություն` իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին` հայտարարությունում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ այն ներկայացնելու օրվանից: Նշված անձն ԱԱՀ վճարող է համարվում իրեն այդպիսին ճանաչելու օրվանից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային մեկ տարվա ընթացքում:

Հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:

(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։