Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 28.1

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 28.1.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների կամ դրանց շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք` հարյուր հիսուն հազար դրամի չափով:

Վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք` երեք հարյուր հազար դրամի չափով:

Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկների իրականացման համար սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում:

Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են երեք օրվա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը և դրանց շահագործման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(28.1-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-129, 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։