Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 50206376

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

12 հոկտեմբերի 2006 թ.

ք. Արտաշատ N 92-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2003 թ. փետրվարի 10-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

1) 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել,

2) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում»։

Մարզպետ՝ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։