Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հոկտեմբերի 2006 թվականի N 1166-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 04.11.2005թ. N Վ-04 հանձնարարականը, 12.10.2006 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերացնել Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի 13 հունվարի 2005 թվականի N 22-Ա հրամանով տրված լիցենզիայի կասեցումը:

2. Թույլատրել Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի Ա-XX-000156 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:

3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայություն և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։