Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-09-11-ից մինչև 2002-09-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-09-26Բացել ARLIS-ում

040.0338.14.08.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ.Տեր-Պետրոսյան

14 օգոստոսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 1997 թ. N 338

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության V բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ի պաշտոնե խորհրդի անդամներ են`

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության II բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամներ են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը»:

3. (կետն ուժը կորցրել է 14.08.01 N 746)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին» N 27, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին» N 616 և 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխելու մասին» N 166 որոշումները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թ.

օգոստոսի 14-ի N 338 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

(կազմն ուժը կորցրել է 14.08.01 N 746)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։