Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1526-Ա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստան` իմ բարեկամ» խորագրով Ֆրանսիայում Հայաստանի տարվա` երկու երկրների համագործակցության ծրագրի շրջանակներում Փարիզի Լուվրի թանգարանում «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով և հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի ու «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

ա) Ֆրանսիայի Լուվրի թանգարանում 2007 թվականի փետրվար-հունիս ամիսներին «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով 2006 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանից Ֆրանսիա ժամանակավոր արտահանել 27 հայկական խաչքար` համաձայն հավելվածի.

բ) «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2007 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` նշված հայկական խաչքարերը տեղափոխել Հայաստան և դրանք վերադարձնել իրենց գտնվելու վայրերը։

2. Ընդունել ի գիտություն, որ նշված հայկական խաչքարերի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հայկական խաչքարերի` համաձայն հավելվածի, տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին` աջակցել հայկական խաչքարերի տեղափոխման աշխատանքներին:

5. Սահմանել, որ հայկական խաչքարերի տեղափոխման հետ կապված պահպանության երաշխավոր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1526-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆ` ԻՄ ԲԱՐԵԿԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ` ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՐԻԶԻ ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ

NN

ը/կ Հուշարձանի

անվանումը և

հատուկ անունը Թվագրումը Հասցեն, տեղը Չափսերը

(սմ) Պետական պահպանման ցուցիչը

1 2 3 4 5 6

1. Խաչքար 9-10-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Դաշտադեմ, հարավ-արևմտյան մասում, սբ Քրիստափորի եկեղեցու ճանապարհին 248x150x37 inv. 2.35.11

2. Խաչքար 9-10-րդ դդ. ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, Զորաց եկեղեցու մոտ 107x81x15 inv. 9.21.11.4.2.

3. Խաչքար Միրանի 986 թ. ՀՀ Արագածոտնի մարզ, Մուղնի, սբ Գևորգ եկեղեցի, սեղանատան պատի մոտ 152x106x23 inv. 2.1.1.7.3.1.

4. Խաչքար 9-րդ դ. ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Հռիփսիմե եկեղեցի, ներսում 230x120x18 inv. 3.2.17.1.

5. Խաչքար Գրիգորի 12-13-րդ դդ. ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Գայանե եկեղեցի, հարավային պատի մոտ 110x60x21 inv. 3.2.16.7.

6. Խաչքար 12-13-րդ դդ. ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Գայանե եկեղեցի, հարավային պատի մոտ 158x78x20 inv. 3.2.16.5.

7. Խաչքար 11-12-րդ դդ. ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Մանկուք 120x80x23 նորահայտ

8. Խաչքար (Գրիգոր և Վարդան Մամիկոնյանների գերեզմանը) 1157 թ. ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Մանկուք, Սագրաբերդ ամրոցի գերեզմանոցում 210x120x30 inv. 13.Mankouk 1.2.6.

9. Խաչքար Փալկայի 1285 թ. ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Ամաղու, Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու գավթում 164x70x26 inv. 9.8.1.1.3.20.

10. Խաչքար պարոն Սարգսի 1332 թ. ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու գավթում 178x72x25 inv. 9.8.1.1.3.21.

11. Խաչքար 13-րդ դ. ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու բակում 127x62x17 inv. 9.8.1.1.5.5.

12. Խաչքար 13-14-րդ դդ. ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք, եկեղեցու խորանում 76x41x14 նորահայտ

13. Խաչքար Հոգադեղի 1305 թ. ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, սբ Նշան եկեղեցու գավթում 125x70x25 inv. 9.21.10.2.2.

14. Խաչքար 1253 թ. ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, հյուսիս-արևելյան գերեզմանոցում 190x81x32 inv. 9.21.1.3.

15. Խաչքար 13-14-րդ դդ. ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Ամաղու, Նորավանք 83x50x13 նորահայտ

16. Խաչքար` խաչելության տեսարանով 16-րդ դ. ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի, սբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցում 150x70x18 inv. 9.8.3.3.7.

17. Խաչքար Հասանի 1081 թ. ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Հավուց թառ գյուղատեղում 85x45x11 inv. 2.99.-4. Havouts Tar- 3.8.2.

18. Խաչքար 10-11-րդ դդ. ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Խոսրով գյուղատեղի 80x60 նորահայտ

19. Խաչքար Գոչկապեկի (քարագործ վարպետ` Քիրամ) 16-րդ դ. ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, մեծ գերեզմանոց 197x95x40 inv. 4.71.4.358

20. Խաչքար Մարինա ապաշխարողի (քարագործ վարպետ` Ակոբ) 1609 թ. ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք. Ծաղկավանք մատուռ 235x99x40 inv. 4.39.1.46

21. Խաչքար ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ 146x70x29 նորահայտ

22. Խաչքար ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ 154x65x34 նորահայտ

23. Խաչքար ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ 123x53x24 նորահայտ

24. Խաչքար 12-13-րդ դդ. ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Մաքրավանքի համալիր 180x68x23 inv. 6.1.55.4.9.

25. Խաչքար ՀՀ Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ 140x63x34 նորահայտ

26. Խաչքար ՀՀ Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ 190x85x30 նորահայտ

27. Խաչքար 11-12-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, սբ Հովհաննես եկեղեցի 210x95x22 inv. 2.28.18.1.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։