Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-01-01-ից մինչև 2008-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2003 թվականի N 707-Ն

ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 3000 դրամ:

Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 3000 դրամ:

(1-ին կետը լրաց. 13.07.06 N 988-Ն)

2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` սահմանել`

ա) հիմնական կենսաթոշակի չափը` 4250 դրամ.

բ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 230 դրամ:

(2-րդ կետը փոփ. 04.09.03 N 1108-Ն, 27.11.03 N 1546-Ն, 09.09.04 N 1265-Ն, 31.03.05 N 372-Ն, 15.12.05 N 2150-Ն, 12.10.06 N 1438-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» N 1092 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հունիսի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։