Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 2-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետություն «Թռչնի գրիպ» հիվանդության մուտքը կանխելու նպատակով անհրաժեշտ ախտահանիչների և այլ պարագաների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 50000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «(23140.8 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր», 13859.2 հազ. դրամը` «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» («Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով) և 13000.0 հազ. դրամը` «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով):

(1-ին կետը փոփ. 28.09.06 N 1370-Ա)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ախտահանիչների և այլ պարագաների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` 35-օրյա ժամկետում` գնման պահանջի ծագման օր համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։