Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-11-13-ից մինչև 2008-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

040.0315.31.07.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

31 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 1997 թվականի N 315

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 28 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(2-րդ կետը փոփ. 14.10.04 N 1428-Ն)

3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը:

(3-րդ կետը փոփ. 14.10.04 N 1428-Ն)

4. Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել սույն որոշումը:

(4-րդ կետը փոփ. 14.10.04 N 1428-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 15-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

հուլիսի 31-ի N 315 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ նյութական ակտիվների, անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակվող թերթերի վաճառքի վրա:

(1-ին կետը խմբ. 14.10.04 N 1428-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերերը` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք (այսուհետև` գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):

(2-րդ կետը փոփ. 14.10.04 N 1428-Ն)

3. Գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձևի)` գրանցման գրքի կնքման և համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է գրանցման գիրքը` դրա վրա փակցնելով հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում:

Գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և գրքի հերթական համարը: Առևտրի իրականացման վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի (կետի) հասցեն:

(3-րդ կետը խմբ. 14.10.04 N 1428-Ն)

4. Առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով գրանցման գրքի կազմի վրա) համար վարվում է առանձին գրանցման գիրք: (2-րդ նախադասությունը հանվել է 14.10.04 N 1428-Ն)

(4-րդ կետը փոփ. 14.10.04 N 1428-Ն)

5. Լրացված-ավարտված գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` մինչև այդ գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին` նրանց պահանջի դեպքում:

Գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո, տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմնին` կնքման և համարակալման համար:

Լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն չիրացված (չվաճառված) արտադրանքի, ապրանքների մնացորդը շարունակվում է հաշվառվել լրացված-ավարտված գրքում` մինչև իրացումը (վաճառքը), բացառությամբ գնային փոփոխությամբ պայմանավորված նոր տողից գրանցման դեպքերի:

Մինչև գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է նոր գրանցման գիրք ներկայացնել հարկային մարմին` կնքման և համարակալման: Նոր գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո:

(5-րդ կետը փոփ., խմբ. 14.10.04 N 1428-Ն)

II. ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները` ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):

Տնտեսավարող սուբյեկտներն աշխատանքի ընթացքում (վաճառք իրականացնելիս) պարտավոր են գրանցման գիրքը պահել առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրում (կետում):

7. Գրանցման գրքում հերթական համարով նշվում են ապրանքի ստացման ամսաթիվը, մուտքի փաստաթղթի տվյալները (համարը, ամսաթիվը և ընդհանուր գումարը), ապրանքի անվանումը, չափի միավորը, քանակը, միավորի վաճառքի գինը (փոփոխությունները):

Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրառումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում` սխալ գրառման մասին:

8. Տնտեսավարող սուբյեկտները մինչև ապրանքի վաճառքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնում և տեղադրում են գնապիտակներ:

9. Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների գների փոփոխման դեպքում լրացվում են գրանցման գրքի 9-11-րդ սյունակները: Նույն ապրանքների գների երկրորդ փոփոխության դեպքում լրացվում են գրանցման գրքի 12-14-րդ սյունակները: Ապրանքների գների երրորդ փոփոխության դեպքում գրանցման գրքում (ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի 1-ին, 2-րդ և 5-8-րդ սյունակներում) լրացվում է նոր տող` հերթական համարով, միաժամանակ փակագծում նշվում է այդ ապրանքի առաջին (նախորդ) գրանցման տողի հերթական համարը: Ընդ որում` 2-րդ սյունակում նշվում է նոր գնով վաճառքը սկսելու ամսաթիվը, 7-րդ սյունակում` ապրանքների մնացորդի քանակը, որը ենթակա է վաճառքի նոր գնով, իսկ 8-րդ սյունակում` նոր գինը` սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

10. Գրանցման գրքում գրանցված գներից տարբերվող վաճառքի այլ գների գրանցումը պարտադիր չէ, եթե համապատասխան կարգով հաշվառվող փաստաթղթերով (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ և այլն) հիմնավորվում է ապրանքների այլ գներով իրացումը:

11. Աշխատանքային օրվա վերջում տնտեսավարող սուբյեկտների կողմից ամեն օրվա արդյունքներով գրանցման գրքերում կատարվում է փաստացի կանխիկ հասույթների գրանցում` գրանցման գրքի վերջին վեց էջում «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մեկ տարվա համար նախատեսված մասում, ըստ ամսաթվերի (ձևը կցվում է): Այդ մասը (վեց էջը) լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան կարող է տրվել Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից կնքված «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասի նոր էջեր` հաջորդ մեկ տարվա համար: Հասույթների գումարները գրանցվում (հաշվառվում) են հայկական դրամով` թվի ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ: Չաշխատելու (կամ կանխիկ հասույթներ չունենալու) դեպքում գրանցման գրքի (գումարը) սյունակում դրվում է գծիկ, իսկ «գումարը (տառերով)» սյունակում կատարվում է գրառում` «Հասույթ չի առաջացել»:

Հասույթների գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում մուտքագրվում են տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ` հաշվառվելով դրամարկղային գրքերում, որոնք նույնպես սույն կարգի 3-րդ կետին համապատասխան պետք է կնքված և հաշվարկված լինեն տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից:

Սույն կետով նախատեսված «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասի լրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար պարտադիր չէ:

(11-րդ կետը փոփ., լրաց. 14.10.04 N 1428-Ն)

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

12. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցումը ներառում է`

ա) գրանցման գրքի` ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 5-7-րդ սյունակների լրացումը (համապատասխան քանակի ըստ էության գրանցումը).

բ) սույն կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը.

գ) գրանցման գրքի օրական հասույթների գրանցման մասի լրացումը` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

(13-րդ կետը լրաց. 14.10.04 N 1428-Ն)

14. Վաճառվող ապրանքների, ապրանքների գների գրանցումը ներառում է գրանցման գրքի ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 8-րդ սյունակի լրացումը (իսկ գների փոփոխության դեպքում` սույն կարգի 9-րդ կետի պահանջի կատարումը):

15. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Հայաստանի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

(15-րդ կետը խմբ. 14.10.04 N 1428-Ն)

16. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցման գրքում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

(16-րդ կետը փոփ. 14.10.04 N 1428-Ն)

Ձև

Ապրանքների (և դրանց գների)

գրանցման մասի էջի

Էջ N

NN Ապրանքների գրանցում ՎաՃառքի գների գրանցում

Ապրանքի

ստացման

ամսաթիվը Մուտքի փաստաթղթի Ապրանքի

անվանումը Չափի

միավորը Քանակը Միավորի

վաճառքի

գինը

(դրամով) I փոփոխություն II փոփոխություն

համարը և

ամսաթիվը ընդհանուր

գումարը

(դրամով) ամսա-

թիվը մնա-

ցորդը նոր

գինը ամսա-

թիվը մնա-

ցորդը նոր

գինը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Ձև

Հասույթների գրանցման մասի էջի

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

199__թ.

Ամսաթիվը Հունվար Փետրվար

գումարը գումարը (տառերով) գումարը գումարը (տառերով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ձև

Հասույթների գրանցման մասի էջի

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

199__թ.

Ամսաթիվը Մարտ Ապրիլ

գումարը գումարը (տառերով) գումարը գումարը (տառերով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ձև

Հասույթների գրանցման մասի էջի

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

199__թ.

Ամսաթիվը Մայիս Հունիս

գումարը գումարը (տառերով) գումարը գումարը (տառերով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ձև

Հասույթների գրանցման մասի էջի

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

199__թ.

Ամսաթիվը Հուլիս Օգոստոս

գումարը գումարը (տառերով) գումարը գումարը (տառերով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ձև

Հասույթների գրանցման մասի էջի

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

199__թ.

Ամսաթիվը Սեպտեմբեր Հոկտեմբեր

գումարը գումարը (տառերով) գումարը գումարը (տառերով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ձև

Հասույթների գրանցման մասի էջի

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

199__թ.

Ամսաթիվը Նոյեմբեր Դեկտեմբեր

գումարը գումարը (տառերով) գումարը գումարը (տառերով)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ձև

ՀՀ ԿԱ ՀՊԾ _______________________ տեսչության պետ

_________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

ՀԱՍՈՒՅԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ

Խնդրում եմ ___________________________________________________________

(ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել) ___________________________________________________________________

(հասցեն)

հասցեով կնքել և համարակալել հասույթի գրանցման գիրքը:

Նշված հասցեով նախկինում հասույթի գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):

Կից` ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:

Կազմակերպության ղեկավար

(անհատ ձեռնարկատեր) ________________________________

(ստորագրությունը)

_________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

____ ______________ 200 թ.

Կ. Տ.

(Հայտը լրաց. 14.10.04 N 1428-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։