Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 729-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1580-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 729-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 729-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատուկ պահպանվող տարածքների հողերը, բնակչության հանգստի կազմակերպման համար, համաքաղաքային զբոսայգիներ հիմնելու նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համապատասխան թաղային համայնքներին:».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.

«2.1. Երևան քաղաքում համաքաղաքային զբոսայգիների կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։