Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1583-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի`

ա) N 1 աղյուսակի`

1-ին կետի 5-րդ սյունակում «98» և «88» թվերը համապատասխանաբար փոխարինել «97» և «87» թվերով,

4-րդ կետում «մինչև 2006» բառերը փոխարինել «մինչև 2008» բառերով, իսկ «2006» թիվը` «2008» թվով,

7-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից» բառերով,

8-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից`» բառերով.

բ) N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը Նորմը` ըստ

ԱՄԱՌԱ-

ՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ

0 դասի 1-ին

դասի 2-րդ

դասի 3-րդ

դասի 4-րդ

դասի

1 2 3 4 5 6 7

1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ

ցետանային ցուցիչը, ոչ պակաս 51,0

46,0 49

46 49

46 48,0

46,0 47,0

43,0 47,0

43,0

2. Խտությունը 15.0C ջերմաստիճանում,

կգ/մ.3 820-

845 800-

845 800-

845 800-

840 800-

840 800-

840

3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների

զանգվածային մասը, %, ոչ ավելի 11

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.

մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը

2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև

2010 թվականի հունվարի 1-ը

2010 թվականի հունվարի 1-ից 350

50

10

5. Բռնկման ջերմաստիճանը, .0C, ոչ ցածր 55

6. Ածխածնի մնացորդը

(կոքսելիությունը) 10 % նստվածքում, %,

ոչ ավելի 0,30

7. Մածուցիկությունը՝ 40.0C ջերմաստի-

ճանում, մմ.2/վ 2,0-4,5 1,5-4,0 1,5-4,0 1,5-4,0 1,4-4,0 1,2-4,0

8. Պղտորման ջերմաստիճանը, .0C, ոչ բարձր 5 մինուս

10 մինուս

16 մինուս

22 մինուս

28 մինուս

34

9. Ֆրակցիոն կազմը.

95 % թորման ջերմաստիճանը

(թորման վերջը), .0C, ոչ բարձր

180.0C ջերմաստիճանում, %,

ծավալային մասը, ոչ բարձր

250.0C ջերմաստիճանում, %,

ծավալային մասը, ոչ բարձր

340.0C ջերմաստիճանում, %,

ծավալային մասը, ոչ ցածր

350.0C ջերմաստիճանում, %,

ծավալային մասը, ոչ ցածր 360

- 10

65 -

- 95

85 -

».

գ) N 3ա աղյուսակի «Նորմը` ըստ» սյունակում «A դասի» և «4-րդ դասի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՄԱՌԱՅԻՆ» և «ՁՄԵՌԱՅԻՆ» բառերով.

դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:».

զ) VIII բաժնի N 5 աղյուսակի`

«ՀՍՏ 220 (ԵՆ 237)», «ՀՍՏ ԵՆ 12916» և «ԵՆ 1601» տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« ՀՍՏ ԵՆ 237 Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր

կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական

մեթոդով

ՀՍՏ ԵՆ 12916 Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների

տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման

մեթոդ` բեկման ցուցչի որոշմամբ

ՀՍՏ ԵՆ 13132 Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող

օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի

ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման

մեթոդ աշտարակների փոխանակմամբ

»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

« ՀՍՏ ԻՍՕ 20847 Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի

պարունակության որոշում. Էներգիական դիսպերսիայով

ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում

ՀՍՏ ԻՍՕ 20884 Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի

պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով

ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։