Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 656-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1113-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1603-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 656-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1113-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման`

ա) 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը «ընտրված անձինք» բառերից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված փախստական ընտանիքները:» բառերով.

բ) 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «մասնաշենքում» բառից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների ցուցակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում գտնվող ժամանակավոր շինություններում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրների լուծման մասին» N 1113-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը «Եղիկյան Թամարայի» բառերից հետո լրացնել «ընտանիքի մի մասի` Եղիկյան Պետրոսի ընտանիքի,» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 16-ի N 1603-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագրերի և կատարողների

անվանումները Կապիտալ

ծախսերի

ընդհանուր

ծավալը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները

նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները`

փակագծերում)

խումբը ենթա-

խումբը կապիտալ

շինարա-

րություն կապիտալ

նորոգում նախագծահե-

տազոտական,

երկրաբանա-

հետախուզական

և գեոդեզիա-

քարտեզա-

գրական

աշխատանքներ այլ

կապիտալ

ծախսեր

08 02 07. Բնակարանային ապահովում`

բնակարանների գնման

վկայագրերի տրամադրման

միջոցով

այդ թվում`

Փախստական ընտանիքներին

վկայագրերի տրամադրում

այդ թվում`

ՀՀ Կոտայքի մարզ (70450.0) (70450.0)

08 02 07. Բնակարանային ապահովում`

բնակարանների գնման

վկայագրերի տրամադրման

միջոցով

այդ թվում`

Փախստական ընտանիքներին

վկայագրերի տրամադրում

այդ թվում`

Երևան քաղաքի Կ. Ուլնեցու

փողոցի N 68 հասցեում գտնվող

հանրակացարանային մասնա-

շենքում բնակվող 8

փախստական ընտանիքին

վկայագրերի տրամադրում 70450.0 70450.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 16-ի N 1603-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Տարի

խումբը ենթա-

խումբը

08 02 07. Բնակարանային ապահովում` բնակարանների

գնման վկայագրերի տրամադրման միջոցով

այդ թվում`

Փախստական ընտանիքներին վկայագրերի

տրամադրում

այդ թվում`

ՀՀ Կոտայքի մարզ (70450.0)

08 02 07. Բնակարանային ապահովում` բնակարանների

գնման վկայագրերի տրամադրման միջոցով

այդ թվում`

Փախստական ընտանիքներին վկայագրերի

տրամադրում

այդ թվում`

Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի N 68

հասցեում գտնվող հանրակացարանային

մասնաշենքում բնակվող 8 փախստական

ընտանիքին վկայագրերի տրամադրում 70450.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։