Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՈՐՈՇ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-06-25-ից մինչև 2000-06-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-06-15Բացել ARLIS-ում

040.0609.26.12.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

26 դեկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 1997 թ. N 609

քաղ. Երևան

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՈՐՈՇ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների և անվանումների օգտագործման կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

դեկտեմբերի 26-ի N 609 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՈՐՈՇ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստան», «հայ», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումների, պատմական կամ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` տվյալ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) ֆիրմային անվանման մեջ օգտագործելու, ինչպես նաև հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեն ապրանքային նշանների մեջ օգտագործելու հետ առնչվող հարցերը:

2. Ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելիս այդ անվանման մեջ «Հայաստան», «հայ», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը թույլատրում է դրանց օգտագործումը ֆիրմային անվանման մեջ, եթե հայտին կից ներկայացվել է նաև այդպիսի թույլտվության համար նախատեսված տարեկան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

Տարեկան տուրքի վճարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է թույլտվություն տալու օրվանից:

Սույն կետով նախատեսված թույլտվությունն ստանալուց հետո ֆիրմային անվանման մեջ համապատասխան բառերը և դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:

Նշված բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության եզրակացության համաձայն, դա պայմանավորված է միայն տվյալ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ Հայաստանի Հանրապետությունում գրանցված նրա հիմնադիր անվանման օգտագործման անհրաժեշտությամբ:

(2-րդ կետը խմբ. 29.05.98 N 320)

3. (կետը հանվել է 29.05.98 N 320)

4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներն առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանումով ձեռնարկությունը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ:

5. Եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորի անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումը ձեռնարկությունը բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ, կամ եթե վարչատարածքային միավորի անվանումն օգտագործվում է որպես ֆիրմային անվանումը տարբերակող նշանակության անուն, ապա մարզի, քաղաքի և գյուղի անվանման համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան մարզպետի թույլտվությունը:

6. Պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` այդ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, առանց թույլտվության կարող է օգտագործվել ֆիրմային անվանման մեջ այն դեպքում, երբ այդ անձի համբավը ձեռք է բերվել տվյալ ձեռնարկության գործունեության հիմնական ոլորտում:

7. Հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, ղեկավարներն ու ֆաքսիմիլեն ձեռնարկությունների ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն այդ անձանց կամ նրանց ժառանգների թույլտվությամբ:

Նշված անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեներն ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության թույլտվությամբ:

(7-րդ կետը խմբ. 29.05.98 N 320)

(կարգը խմբ., փոփ. 29.05.98 N 320)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։