Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 609 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-06-25-ից մինչև 2000-06-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-06-15Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 մայիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 1998 թվականի N 320

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 609 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների և անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 609 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելիս այդ անվանման մեջ «Հայաստան», «հայ», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը թույլատրում է դրանց օգտագործումը ֆիրմային անվանման մեջ, եթե հայտին կից ներկայացվել է նաև այդպիսի թույլտվության համար նախատեսված տարեկան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

Տարեկան տուրքի վճարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է թույլտվություն տալու օրվանից:

Սույն կետով նախատեսված թույլտվությունն ստանալուց հետո ֆիրմային անվանման մեջ համապատասխան բառերը և դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:

Նշված բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության եզրակացության համաձայն, դա պայմանավորված է միայն տվյալ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ Հայաստանի Հանրապետությունում գրանցված նրա հիմնադիր անվանման օգտագործման անհրաժեշտությամբ».

բ) հանել կարգի 3-րդ կետը.

գ) կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեներն ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության թույլտվությամբ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։