ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան N 592-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 521 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.7-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 46 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Արմենֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 521) 2006 թվականի հուլիսի 14-ի թիվ 521 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Արմենֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Ա. Ջավադյան
2006 թ. հոկտեմբերի 13
Երևան