Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 31

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 31.

Եթե հարկային տեսչությունն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային տեսչությունը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային տեսչությունը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը` մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման հաջորդ օրվանից այդ անձանց դուրս գրած բոլոր հարկային հաշիվները կամ հաշվարկային փաստաթղթերը հարկերի հաշվարկման և (կամ) հաշվանցումների համար չեն կարող հիմք հանդիսանալ: Սույն հոդվածում նշված ցանկը հրապարակում է հարկային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(31-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։