Հոդված 24.1
Հոդված 24.1.
Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը բնակչությանը խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:
Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում`
1) բանկային փոխանցմամբ վճարվել են մատակարարներին` արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց` սույն օրենքի IV բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.
2) գանձվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից` հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` օրենքով սահմանված կարգով և չափերով:
(24.1 հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-288, փոփ. 11.12.02 ՀՕ-478-Ն)