Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով, հիմք ընդունելով «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը, հաշվի առնելով ԽՍՀՄ և ՀԽՍՀ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հայրենիքին մատուցած ծառայությունները` որոշում եմ.

1. Սահմանել, որ ԽՍՀՄ և ՀԽՍՀ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պատվավոր կոչումներ կրողներ:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2002 թ. հոկտեմբերի 4

Երևան

ՆՀ-1188-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։