Անցնել բովանդակությանը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 44.1

գործել է մինչև 2005-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 44.1.

Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում այդպիսի հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք` ԱԱՀ-ի գումարի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձը, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով, կրում է գործարքը կատարելու պարտավորություն:

Օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվներում, առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված` հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված` ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում): Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):

(441 հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։