Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 11806394

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

21 նոյեմբերի 2006 թ.

ք. Երևան N 1067-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը.

Հրամայում եմ՝

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու մասին» N 194-Ն հրամանով հաստատված համայնքների բյուջեների օրինակելի ձևի մեջ կատարել հետևալ փոփոխությունը.

1. Հավելված N 1-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ» Հատված 1-ի «2. ՏՈՒՐՔԵՐ» բաժնի «2.2. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

050 2.2. Տեղական տուրքեր՝

(տող051+ տող061 + տող062 + տող063 + տող066 + տող070 +

տող076 + տող077 + տող082+ տող083+ տող084), X

051 այդ թվում՝

ա) Համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների (ներառյալ

ոչ հիմնական) շինարարություն (տեղադրման) թույլտվության

համար (տող052 + տող058), X

052 այդ թվում`

աա) Հիմնական շինությունների համար (տող053 + տող054), X

053 որից՝

- մինչև 300 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար X

054 - 052-րդ տողում չնախատեսված օբյեկտների համար (տող055+

տող056 + տող057), X

055 այդ թվում`

- 201-ից մինչև 500 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X

056 - 501-ից մինչև 1000 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X

057 - 1001 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X

058 աբ) Ոչ հիմնական շինությունների համար (տող 059+տող 060), X

059 - մինչև 20 քառ. մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X

060 - 20 և ավելի քառ. մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X

061 բ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) կատարելու թույլտվության համար X

062 գ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար X

063 դ) Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար (տող 064+ տող 065), X

064 այդ թվում՝

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում X

065 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում X

066 ե) Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (տող 067+ տող 068+տող069), X

067 այդ թվում՝

- գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար X

068 - գյուղատնտեսական մթերքների համար X

069 - այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի արտադրանքի) համար X

070 զ) Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար (տող071+տող072+տող073+տող074+տող075), X

071 այդ թվում՝

- խաղատների համար X

072 - շահումով խաղերի կազմակերպման համար X

073 - հանրային սննդի օբյեկտների համար X

074 -բաղնիքների (սաունաների) համար X

075 - զվարճանքի օբյեկտների համար X

076 է) Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար X

077 ը) Համայնքի տարածքում համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (տող078+ տող079+ տող080+ տող081), X

078 այդ թվում՝

- ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար X

079 - թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար X

080 - այլ արտաքին գովազդի համար X

081 - դատարկ գովազդային վահանակների համար X

082 թ) Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար X

083 ժ) Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար X

084 ի) Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար X

2. Սույն հրամանով փոփոխված օրինակելի ձևը կիրառվում է սկսած 2007 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացից:

Նախարար Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։