ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ Ա. Բ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2003 թվականի հունիսի 3-ի ՍԴԵ-1 եզրակացությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Բալաբեկի ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորությունները` իր դիմումի համաձայն:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. հունիսի 10
Երևան
ՆՀ-45-Ա