Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1648-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշման 18-րդ կետի «ժա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 16-ի N 1648-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹՎԻ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

1. Մաթեմատիկա 1

2. Մաթեմատիկա 1

3. Մեխանիկա 1

4. Մեխանիկա 1

5. Ինֆորմատիկա 1

6. Գյուղատնտեսական մեքենաշինություն 1

7. Ֆիզիկա 1

8. Ֆիզիկա 1

9. Ֆիզիկա/աստղաֆիզիկա 1

10. Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա 1

11. Կիսահաղորդիչների ֆիզիկա և էլեկտրոնիկա 1

12. Լազերային ֆիզիկա 2

13. Ֆիզիկական և անօրգանական քիմիա 1

14. Օրգանական քիմիա 1

15. Կենսատեխնոլոգիա (կենսաօրգանական քիմիա) 1

16. Կենսատեխնոլոգիա 1

17. Կենսաֆիզիկա 1

18. Կենսաֆիզիկա 1

19. Գենետիկա և մոլեկուլային կենսաբանություն 1

20. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն 1

21. Երկրաֆիզիկա 1

22. Տեսական բժշկագիտություն 1

23. Պատմություն 2

24. Պատմություն 1

25. Արևելագիտություն 1

26. Հնագիտություն 1

27. Գրականագիտություն 1

28. Լեզվաբանություն 1

29. Փիլիսոփայություն 1

30. Տնտեսագիտություն 1

31. Տնտեսագիտություն 1

32. Իրավագիտություն 1

33. Սոցիոլոգիա 1

34. Արվեստ 2

35. Ազգագրություն 1

Ցանկի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 15-րդ, 18-րդ, 24-րդ և 31-րդ կետերով նախատեսված մասնագիտությունների թափուր տեղերի ընտրության պահին թեկնածուի տարիքը չի կարող գերազանցել 51 տարեկանը։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։