Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2021-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող՝ սույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:» նախադասություններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։