Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 236. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը քննում է սույն օրենսգրքի 42-րդ, 42.1-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ) և 87-րդ հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ սանիտարական նորմերի խախտման մասով:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

1) սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմերից), հիգիենիկ նորմատիվների և սույն օրենսգրքի 42.1-րդ հոդվածով նախատեսված խախտումների համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրքսանապատիկի չափով.

2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները խախտելու համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։