Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2006 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՀՕ-212-Ն
Հավելված
«Հայաստանի Հանրապետության
2007-2009 թվականների պետական
վիճակագրական աշխատանքների
եռամյա ծրագիրը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան և սահմանում է 2007-2009 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:
Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: