Հոդված 5. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
Հոդված 5. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով: Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 211-րդ հոդվածը: Հոդված 7. Օրենսգրքի 212-րդ հոդվածում` 1) առաջին մասի`
ա) «և զորակոչիկների» և «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով» բառերը հանել,
բ) «բժշկա-աշխատանքային» բառերը փոխարինել «բժշկասոցիալական» բառով,
գ) «նախազգուշացում» բառը հանել,
դ) «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով: