Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 24-րդ հոդվածում`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները և տրանսպորտային համակարգի այլ օբյեկտներ պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:».
բ) հինգերորդ մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով: