Հոդված 1
Հոդված 1.
«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 փետրվարի 1998 թվականի, ՀՕ-201, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում`
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային:».
բ) երրորդ պարբերությունը «կայարանները» բառից հետո լրացնել «ավտոկայարանները,» բառով, «հավաքակայանները» բառից հետո` «և հավաքատեղերը» բառերով, իսկ նույն պարբերության «ենթակարգավարական» բառը փոխարինել «երթակարգավարական» բառով.
գ) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:».
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի շարժակազմ, որով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղևորների, ուղեբեռի և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով:»: