Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների և օրենքով սահմանված այլ դեպքերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրանսպորտային միջոցների և դրանց շահագործող անձնակազմի օգտագործման հետևանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով:»: