Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1462-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1766-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1462-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1462-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին».

բ) որոշման առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ճանապարհամերձ գոտում գտնվող՝ բնակելի տների, օժանդակ շինությունների և հողամասերի իրացման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 33.800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), իսկ ջրագծի տեղափոխման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1.700.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. դեկտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։