Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2011-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 5. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը

1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «դ», «ե» և «զ» կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

3. Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի «է» կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։