Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի «բ» կետում նշված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի դրույթները չեն տարածվում:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 ենթակետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ գտնվող լիցենզիաները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը (ներառյալ) ենթակա են վերաձևակերպման: Սույն պարբերությունում նշված ժամկետում վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաների գործողությունը սույն պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո համարվում է կասեցված մինչև սահմանված կարգով դրանց վերաձևակերպման օրը: 2007 թվականի ապրիլի 1-ից հետո սույն պարբերությունում նշված լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված դրույքաչափով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-249-Ն