Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 168-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 168. Երեխայի առք ու վաճառքը
1. Երեխայի առք ու վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կեղծ որդեգրում կատարելու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։»։