Հոդված 4. Սույն Համաձայնագրի շրջանակներում խնամքի տակ գտնվող` աշխատանք ձեռք բերած անձանց անձեռնմխելիության և պարտականությունների սահմանները
Հոդված 4. Սույն Համաձայնագրի շրջանակներում խնամքի տակ գտնվող` աշխատանք ձեռք բերած անձանց անձեռնմխելիության և պարտականությունների սահմանները
Խնամքի տակ գտնվող անձինք, ովքեր աշխատանքի իրավունք են ստացել սույն Համաձայնագրի շրջանակներում, և ովքեր անձեռնմխելիության իրավունք են ստանում ընդունող պետության` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կամ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած այլ կիրարկելի միջազգային համաձայնագրի համաձայն՝
ա) չեն օգտվում քաղաքացիական և վարչական անձառնմխելիության իրավունքից, ինչ վերաբերում է նման աշխատանքից բխող հարցերին.
բ) ենթակա են ընդունող պետությունում աշխատանքի արդյունքում ստացվող ցանկացած վարձատրության եկամտահարկի և սոցիալական ապահովության հարկերի վճարման: