Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակով հետևյալ տերմինները նշանակում են.

«պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողներ» նշանակում է` դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում նշանակված` դիվանագիտական, հյուպատոսական ծառայողներ և վարչական ու տեխնիկական անձնակազմի անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում նշանակված ծառայողներ.

«խնամքի տակ գտնվող անձինք» նշանակում է`

ա) Հայաստանի դեպքում` ծառայողի ամուսին, խնամքի տակ գտնվող` 18 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ և խնամքի տակ գտնվող` չամուսնացած, ֆիզիկական և մտավոր պակասություններով երեխաներ.

բ) Ամերիկայի դեպքում` ծառայողի ամուսին, խնամքի տակ գտնվող` 21 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ, խնամքի տակ գտնվող` 23 տարեկանից ցածր` չամուսնացած երեխաներ, ովքեր միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հաճախում են կրթական ինստիտուտ որպես ուսանողներ, և խնամքի տակ գտնվող` չամուսնացած, ֆիզիկական և մտավոր պակասություններով երեխաներ.

«ընդունող պետություն» պետություն, որտեղ տեղակայված են Կողմերից մեկի դիվանագիտական ներկայացուցչությունը, հյուպատոսական հիմնարկները և/կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։