Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Յուրաքանչյուր անդամ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների արդյունավետ կիրառումն ու պահպանումը ապահովելու համար, այդ թվում` սահմանելով և կիրառելով քրեական կամ հանգամանքներից կախված այլ պատժամիջոցներ:

2. Յուրաքանչյուր անդամ պետություն, հաշվի առնելով կրթության կարևորությունը երեխայի աշխատանքը վերացնելու գործում, սահմանված ժամկետում ձեռնարկում է արդյունավետ միջոցառումներ ուղղված`

ա) երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխմանը,

բ) անհրաժեշտ և համապատասխան ուղղակի աջակցություն ցույց տալուն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների զբաղվածության դադարեցման, ինչպես նաև նրանց վերականգնման և սոցիալական ինտեգրման համար,

գ) երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից ազատված բոլոր երեխաներին անվճար բազային կրթության, ինչպես նաև, ըստ հնարավորության և անհրաժեշտության, մասնագիտական պատրաստվածության տրամադրմանը,

դ) առավել խոցելի վիճակում գտնվող երեխաների հայտնաբերմանը և նրանց հետ կապի հաստատմանը, և

ե) աղջիկների վիճակի առանձնահատկությունների հաշվի առնելուն:

3. Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակում է իրավասու մարմին, որը իրավասու է սույն Կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։