Հոդված 4
Հոդված 4
1. Ազգային օրենսդրությունը կամ իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո սահմանում է 3-րդ հոդվածի «դ» կետում նշված աշխատանքների տեսակները` հաշվի առնելով համապատասխան միջազգային նորմերը, մասնավորապես երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին 1999թ. Հանձնարարականի 3 և 4 կետերի դրույթները:
2. Իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո բացահայտում է, թե որտեղ են իրականացվում այդ աշխատանքի ձևերը:
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված աշխատանքի ձևերի ցանկը պարբերաբար ուսումնասիրվում և, անհրաժեշտության դեպքում, վերանայվում է գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո: