Հոդված 7
Հոդված 7.
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց իրազեկ դարձնելու պահից:
Սույն Համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարել Կողմերից մեկը, և դրա գործողությունը դադարեցվում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:
Կատարված է Կիև քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու օրինակով, հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում, երեք լեզուներով տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 1-ից: