Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Կողմերը կհամագործակցեն 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում նշված բնագավառներում` իրականացնելով հետևյալ միջոցները և մեթոդները իրենց հարաբերություններում.

1. եվրոպական ինտեգրացիայի և եվրատլանտյան գործընկերության բնագավառում Կողմերի միջև տեղեկատվության և փորձի փոխանակում և համագործակցության զարգացում.

2. համատեղ միջոցառումների կազմակերպում. խորհրդակցություններ, հանդիպումներ, համաժողովներ, կլոր սեղաններ և այլ միջոցառումներ երկու Կողմերի փորձագետների և պաշտոնատար անձանց մասնակցությամբ.

3. եվրոպական ինտեգրացիայի և եվրատլանտյան գործընկերության հարցերով վերապատրաստում` սեմինարներ, դասընթացներ և երիտասարդ կադրերի համար փորձի գործնական ուսումնասիրում կազմակերպելու միջոցով և յուրաքանչյուր Կողմից փորձագետների մասնակցության խրախուսում մյուս Կողմի կողմից կազմակերպված միջազգային և ազգային սեմինարներին և դասընթացներին.

4. համագործակցության համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի մշակում, ինչպես, օրինակ` հնարավոր նմանատիպ մեխանիզմներ, ուսումնական ծրագրեր, ներգրավելով երկու երկրների համապատասխան հաստատությունների պետական ծառայողների.

5. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձագետների փոխանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։