Հոդված 14
Հոդված 14.
Սույն Հուշագրի գործողության ժամկետի ավարտից հետո դրա դրույթները կշարունակեն կիրառվել ընթացիկ ծրագրերի և կոնտրակտների նկատմամբ մինչև նրանց ավարտը, եթե Կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չբերվի:
Սույն Հուշագիրը կատարված է Բրյուսելում 2005 թ. դեկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Հուշագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. ապրիլի 21-ից: