Հոդված 4
Հոդված 4.
Կողմերը կհամագործակցեն վիզային քաղաքականության, սահմանային հսկողության և միգրացիայի բնագավառներում:
Համագործակցությունը կիրականացվի խորհրդակցությունների, համակարգման, տեխնիկական և վարչական օժանդակության միջոցով` հետևյալի համար.
1. գործող օրենսդրության և պրակտիկայի մասին տեղեկատվության փոխանակում.
2. վիզային քաղաքականության, անձը հաստատող փաստաթղթերի և սահմանային հսկողության բնագավառներում տեղեկատվական համակարգերի ստեղծում.
3. անձը հաստատող փաստաթղթերի ֆիզիկական և տեխնիկական պահպանում.
4. վերոհիշյալ բնագավառներում փորձագետների պատրաստում: