Հոդված 5
Հոդված 5.
Կողմերը կաշխատեն համատեղ` նպատակ ունենալով օժանդակել եվրատլանտյան գործընկերությունը ամրապնդելուն, զարգացնել և իրականացնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Այդ համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.
1. եվրոպական ինտեգրացիայի և եվրատլանտյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող խնդիրների և եվրատլանտյան և տարածաշրջանային անվտանգության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ կանոնավոր համատեղ խորհրդակցություններ.
2. եվրատլանտյան համագործակցության հարցերով ազգային համակարգման համար ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդում.
3. վարչական ունակությունների զարգացում և պետական աշխատողների վերապատրաստում եվրատլանտյան համագործակցության նպատակների համար.
4. հասարակության իրազեկում միջազգային անվտանգության և եվրատլանտյան համագործակցության հարցերի վերաբերյալ.
5. վերոհիշյալ բնագավառներում գործող համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսում: