Հոդված 12
Հոդված 12
Հայկական կողմի և կապալառուի միջև որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նրանք այդ մասին տեղեկացնում են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Այդ դեպքում զարգացման օգնությունից վճարումը պայմանավորվում է կողմերի միջև տարաձայնության կարգավորվամբ:
Սույն Փոխըմբռնման հուշագիրը կատարված է Թեհրան քաղաքում 2006 թվականի հուլիսի 5-ին, համապատասխանաբար` արեգակնային օրացույցի 1385 թվականի թիր ամսվա 14-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն: Ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են և ստորագրված են երկու երկրների Կառավարությունների անունից ներքոստորագրյալների կողմից:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2006թ. օգոստոսի 10-ից: