Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2008-03-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-03-27Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 11806434

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

20 դեկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 1184-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամայում եմ՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4) ենթակետի համաձայն ներկայացվող օրինակելի ձև Հ-3 հաշվետվության լրացման պահանջներում կատարել հետևյալ լրացումը.

լրացման պահանջները լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Եթե հիմնարկի արտաբյուջետային հաշվին միջոցները փոխանցվել են ՀՀ պետական և/կամ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեներից, ապա այդ միջոցները չեն ներառվում «Հիմնարկի արտաբյուջետային եկամուտների գոյացման և տնօրինման մասին» օրինակելի ձև Հ-3 հաշվետվության մեջ: Այդ դեպքում «Հիմնարկի արտաբյուջետային եկամուտների գոյացման և տնօրինման մասին» օրինակելի ձև Հ-3 հաշվետվության վերջում ավելացվում է ծանուցում նշված միջոցները (գումարի չափը նշվում է) հաշվետվության մեջ չներառելու մասին:

Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։