Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԱՀԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 դեկտեմբերի 2006 թ. թիվ 736-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԱՀԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 06/11/206-13 գրությունը, համաձայն որի բրոքերը դիմել է ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 56 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի մարտի 4-ին տրամադրված ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման ԱՄԳ թիվ 0008 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ քաղաքացիական պայմանագրեր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2006 թ. դեկտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։