Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 5 ԲՈՒԺ. ՄԱՍ» ԱՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 դեկտեմբերի 2006 թվականի N 1467-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵրԵՎանի քաղաքապետարանի «թիվ 5 բուժ.մաս» ԱՊՓԲԸ-ի լիցենզԻայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի քաղաքապետարանի «թիվ 5 բուժ. մաս» ԱՊՓԲԸ-ի (2005 թվականի հունիսի 9-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ - XX- 000683 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, «Բազալտ» գործարան հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղամաս հասցե:

2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։