Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության:
2. Վավերագրերը, ընդունման կամ հավանության փաստաթղթերը ի պահ կհանձնվեն Բելգիայի Թագավորության Կառավարությանը:
3. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Լրացուցիչ արձանագրության վերջին մասնակից պետության վավերագիր, ընդունման կամ հավանության փաստաթուղթ ի պահ հանձնելուն հաջորդող տարվա առաջին օրը:
4. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի Լրացուցիչ արձանագրության մյուս մասնակից պետությունների կառավարություններին ցանկացած վավերագիր, ընդունման կամ հավանության փաստաթուղթ ի պահ հանձնելու և ուժի մեջ մտնելու օրվա մասին:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո, ստորագրեցին սույն Արձանագրությունը և կնքեցին այն:
Կատարված է Բրյուսել քաղաքում 1978 թվականի նոյեմբերի 21-ին, մեկ օրինակով՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և հոլանդերեն, որը ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որն էլ հաստատված պատճենները կփոխանցի մյուս ստորագրած պետություններին: Տարաձայնության դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006թ. մարտի 1-ից